Նորություններ

Հայ մեծանուն գրողներին նվիրված միջոցառում թիվ 75 դպրոցում

Կրթական 2014-04-17

Լեփ-լեցուն էր համար 75 հիմնական դպրոցի դահլիճը: Հավաքվել էին ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր, աշակերտներ: Նրանք համախմբվել էին դիտելու հայ մեծանուն բանաստեղծներ Հ. Շիրազի և Հ. Սահյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը:
Բացման խոսքով հանդես եկավ միջոցառման հեղինակ հայոց լեզվի և գրականության շնորհալի ուսուցչուհի Ն. Հակոբյանը: Նա ասաց, որ ծրագրում ընդգրկված են վերոհիշյալ բանաստեղծների՝  հայրենիքին, բնությանը, մայրենի լեզվին, մորը նվիրված բանաստեղծություններ, որոնք պետք է արտասանեին 5-րդ «ա» և «բ» դասարանների աշակերտները:
 
Սցենարը հուզիչ էր այնքանով, որ ուսուցչուհին կարողացել էր աշակերտների ասմունքին զուգահեռ բեմի պատին փակցված էկրանի վրա ցուցադրել թեմային համապատասխան կադրեր: Հանդիսատեսը ոչ միայն դիտեց, այլ նաև լսեց Հ. Շիրազի և Հ. Սահյանի կատարմամբ բանաստեղծություններ: Հնչեցին նրանց ստեղծագործությունների հիման վրա գրված երգեր, իսկ Լիլյան, Օլգան, Էդուարդը, Արաքսյան և Դիանան իրենց պարով հիացրին բոլորին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: