Նորություններ

«Բորուսիա»-«Վոլֆսբուրգ»՝ 2:0

Սպորտ 2014-04-16

Ապրիլի 15-ին կայացավ Գերմանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ «Բորուսիա»–«Վոլֆսբուրգ» առաջին հանդիպումը: Այսիպիսով Դորտմունդի «Բորուսիան» նվաճեց ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր՝ 2:0 հաշվով պարտության մատնելով «Վոլֆսբուրգին»:
Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում կայացած հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի և դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա փոխարինվեց 72-րդ րոպեին:
 
«Բորուսիայի» երկրորդ գնդակը խփեց լեհ Ռոբերտ Լևանդովսկին: Գոլը հոբելյանական էր ֆուտբոլիստի համար: Նա 100-րդ անգամ աչքի ընկավ «Բորուսիայի» կազմում: Հաջորդ մրցաշրջանից Լևանդովսկին կներկայացնի Մյունխենի «Բավարիան»:
 
Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ ուղեգիրը կվիճարկեն Մյունխենի «Բավարիան» և «Կայզերսլաուտերնը»: Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 16-ին Մյունխենում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին:
 
Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 17-ին:
 
Գերմանիայի գավաթի խաղարկություն
 
Կիսաեզրափակիչ
 
«Բորուսիա» Դորտմունդ - «Վոլֆսբուրգ»՝ 2:0
 
Հենրիխ Մխիթարյան, 12, Ռոբերտ Լևանդովսկի, 43
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: