Նորություններ

Սևանի ավագ դպրոցում նշվեց Ծաղկազարդի տոնը

Կրթական 2014-04-15

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում իսկական հոգևոր մթնոլորտ էր տիրում: Դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները, հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Նաիրա Մանուկյանի և դասղեկ Մարգարիտ Բաղդասարյանի ղեկավարությամբ, կազմակերպել էին միջոցառում` նվիրված Հայոց եկեղեցու կարևորագույն տոներից մեկին` Ծաղկազարդին:
Միջոցառումը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասում աշակերտները բեմականացման միջոցով ներկայացրեցին խաչելությունից առաջ վերջին անգամ Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ, ինչպես նաև Հիսուսի կողմից վաճառականների վտարումը տաճարից: Հնչեցին հոգեթով շարականներ:
 
Երկրորդ մասը հագեցած էր «Ծաղկազարդ» տոնին նվիրված ժողովրդական սովորույթների բացատրությամբ, ազգային երգ ու պարով:
 
Միջոցառմանը ներկա էին տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանը, Սևանի Վազգենյան դպրանոցի սաները, Մայր Աթոռի ՔԴԿ-ի Սևանի տարածարջանի պատասխանատու Հայկանութ Գաբրիելյանը:
 
Վերջում կատարվեց մանուկների օրհնության կարգ: Հանդիսատեսը հեռացավ մեծ բավականություն  տացած:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: