Նորություններ

Դաս- միջոցառում՝ «Գրականությունը և կյաքը»

Կրթական 2013-12-03

Դեկտեմբերի 2-ին Արմավիրի Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Շուշանիկ Մարտիրոսյանը 7-րդ «ա» դասարանում կազմակերպել էր դաս-միջոցառում՝ «Գրականությունը և կյանքը» թեմայով:
Այն  տեղի ունեցավ  համակարգչային  դասասենյակում,  որին ներկա էին  դպրոցի տնօրեն  Գայանե  Պարոնյանը,  ուսուցիչներ և ծնողներ:
 
Դաս-միջոցառումը  բաղկացած  էր  երեք  մասից.
•  Ի՞նչ  է  գրականությունը
• Գրականություն   և   արվեստ
• Ի՞նչ  է  սովորեցնում  գրականությունը
 
Միջոցառման նպատակն էր աշակերտների  մեջ  սերմանել  բարություն,  հայրենասիրություն, հարստացնել  նրանց գիտելիքների  պաշարը, ցույց  տալ  գրականության  դաստիարակչական  դերը, մղել  ստեղծագործական,  որոնողական  աշխատանքի, զարգացնել  խոսքը, գրականությունը  կապել  արվեստի  այլ  ճյուղերի  հետ:
 
Դաս-միջոցառումը սկսվեց  Շուշանիկ  Մարտիրոսյանի խոսքով:  Նա   խոսեց  գրականության դաստիարակչական դերի մասին,  մեջբերեց  հայ մեծ  գրողների  խոսքեր,  այնուհետև  հարց  ուղղեց աշակերտներին,  թե  ինչ  է գրականությունը  նրանց  համար:
Աշակերտները  արտահայտեցին  իրենց  կարծիքները,  նշեցին  նաև ,  որ  գրականությունը  արվեստի  տեսակ  է և առաջնակարգ տեղ  ունի  արվեստների մեջ:  Դրա համար  այն  կոչում  են   նաև արվեստների  մայր:  Գրականությունը  կապեցին  արվեստի  մյուս  ճյուղերի  հետ,  նշեցին  հայ  գրական ստեղծագործություններ, որոնք  դարձել  են  արվեստի  գործեր,  երգեցին,  ասմունքեցին:   Աշակերտները  ոգեշնչվել  էին  Չարենցի  «Տաղարան» շարքով  և  իրենց  պատկերացմամբ   նկարել  էին  Չարենցի  բանաստեղծությունները:  Նրանք ներկայացրեցին  նկարները,  մեկնաբանեցին  և նշեցին, որ  Չարենցի   ստեղծագործությունները  տեսնում  են   բոսոր, ոսկեգույն,  նարնջագույն,  տաք   գույների  մեջ: Պատասխաններին  զուգահեռ՝   ինտերակտիվ  գրատախտակին  ցուցադրվում  էին հայ  գրողների,   արվեստի  գործիչների   դիմանկարները   և  նրանց  ստեղծագործությունները: Աշակերտները     գրողների  խոսքերի,  բանաստեղծական  տողերի,  ասացվածքների  միջոցով     պատասխանեցին  նաև  այն  հարցին,  թե  ինչ  է  սովորցնում  գրականությունը:
 
 Ամփոփելով  դաս-միջոցառումը՝   աշակերտներին  հանձնարարվեց  մեկ  բառով  գրել, թե  ինչպիսին  պետք  է լինի  մարդը: Նրանք   գրել  էին,  որ  մարդը  պետք  է լինի  բարի,  հայրենասեր, արդար,  բարեհամբույր,  անձնուրաց,  նպատակալաց:
Դաս-միջոցառումը  եզրափակվեց  ուսուցչուհու  հետևյալ  խոսքերով. «Սիրելի´   աշակերտներ, կյանքը  բարդ է  ու  դժվար: Գրականությունը   մեզ  սովորեցնում  է  ճիշտ  ապրել,  ապրել այնպես, որ  հետո  չզղջանք  մեր  արածի  կամ  չարածի  համար:
Հիշե´ք,  ինչ  էլ  որ  սովորեցնի  մեզ  կյանքը,  մեր  սիրտը  միշտ  հավատում  է հրաշքների:   Յուրաքանչյուրիս  սրտում   ապրում  են   բազմաթիվ  բարի,  նուրբ,  քնքուշ  ու  գունագեղ թիթեռներ:Բա՛ց  թողեք  ձեր  հոգու  թիթեռները,  թող  նրանք  սավառնեն  և  լույս,  բարություն,  ջերմություն  սփռեն  աշխարհում»:
 
 
 
 

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: