Նորություններ

Սանտա կլաուսների բարեգործական վազքը

Ուշագրավ 2013-12-03

Ամբողջ աշխարհի Սանտա կլաուսների նախատոնական արշավի մեկնարկը տրվեց Սիդնեյում:
Շուրջ 4000 մարդ հագել էր Սանտա Կլաուսի հեքիաթային հագուստ և դուրս եկել փողոց վազելու, որպեսզի տոնական նվերներ գնելու համար գումար հավաքեր:
 
Բացի Սիդնեյից Սանտա կլաուսները նման միջոցառում են անցկացրել նաև Բրիսբենում և Մելբուռնում: Այս կերպ միջոցառման կազմակերպիչները ակնկալում են հավաքել 200 հազար դոլար:
 
Իսկ Բեռլինում Սանտա կլաուսների ժողով է գումարվել, որին մասնակցել է շուրջ 200 պրոֆեսիոնալ Սանտա Կլաուս: Ժողովի ընթացքում նրանք քննարկել են իրենց աշխատանքային հարցերը տոնական շոուների, նվերների և ամանորյա այլ հարցերի վերաբերյալ:
 
Աղբյուրը՝ tert.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: