Դիմորդի անկյուն

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ

Հիմնվել է 1971 թվականին, որպես Երևանի թիվ 10 մարզական թեքումով միջնակարգ դպրոց: ԽՍՀՄ և ՀԽՍՀ կառավարությունների համապատասխան որոշումներով 1989 թվականին վերակազմավորվել է օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարանի: ՀՀ կառավարության 2005 թվականի որոշմամբ այն վերանվանվել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ: Քոլեջը հիմնական ընդհանուր, միջնակարգ / լրիվ/ ընդհանուր և միջին մասնագիտական կրթության ծրագրեր իրականցնող և միաժամանակ հանրապետության հավաքական թիմերը որակյալ մարզիկներով համալրող ուսումնադաստիարակչական, մարզական հաստատություն է: Քոլեջն ունի մասնագիտացված և ընդհանուր ֆիզիկական պատրաստության մարզադահլիճներ, ուսումնական և հանրակացարանային մասնաշենքեր, բուժվերականգնողական կենտրոն, ճաշարան, հանդիսությունների դահլիճ և վարչատնտեսական այլ կառույցներ: Քոլեջում աշխատում են բարձր համապատասխան որակավորում ունեցող մարզիչ-մանկավարժներ:
Քոլեջում գործում են հետևյալ մարզական բաժանմունքները՝ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, ձյուդո, աթլետիկա, ակրոբատիկա, մարմնամարզություն, լող, սեղանի թենիս, հեծանվային սպորտ, բաստկետբոլ և այլն:
Քոլեջի ընդունելությունը կատարվում է ՀՀ ԿԳ նախարարի ընդունելության կարգի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և մարզական ֆեդերացիաների երաշխավորությունների հիման վրա՝ մասնագիտության և ընդհանուր ֆիզիկական պատրաստության քննությունների արդյունքներով:

Հասցե՝ ք. Երևան, Արամ Մանուկյան 32
Հեռ.՝ (010) 77-34-30, (010) 77-34-00
Էլ. հասցե՝ [email protected]


Տնօրեն՝ Վաղինակ Գալուստյան
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: