Դիմորդի անկյուն

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան
Պետական բուհ
Հայաստանում բարձրագույն ճարտարապետաշինարարական կրթությունը սկիզբ է առել 1921թ. հոկտեմբերից` Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետից:

1930թ. հուլիսին համալսարանի տեխնիկական ֆակուլտետի հիման վրա ստեղծվեց ՀԽՍՀ շինարարական ինստիտուտը, որն երեք ֆակուլտետ` ճարտարապետաշինարարական, հիդրոտեխնիկական և քիմիական: 1933թ. ինստիտուտում մնացել էր մեկ ֆակուլտետ (հիդրոտեխնիկականը վերացվել էր, իսկ քիմիատեխնոլոգիականը դարձել էր առանձին ինստիտուտ)` 354 ուսանողով և 61 դասախոսով:

1933թ. փետրվարին շինարարական ինստիտուտը վերակազմավորվեց պոլիտեխնիկականի` ընդգրկելով նաև քիմիատեխնոլոգիական ինստիտուտը: Պատերազմի տարիներին մի շարք մասնագիտությունների գծով կազմակերպվեց ասպիրանտուրա, ինստիտուտը ստացավ գիտական ատենախոսությունների պաշտպանության իրավունք:

1955թ. սեպտեմբերից շահագործման հանձնվեց ճարտարապետ Արտաշես Մամիջանյանի նախագծով կառուցված Պոլիտեխնիկական ինստիտուտի նոր համալիրի կենտրոնական մասնաշենքը:

1959թ. շինարարական ֆակուլտետում կար 6 մասնագիտություն` արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն, ճարտարապետություն, հիդրոտեխնիկական շինարարություն, ավտոմոբիլային շինարարություն, ջրամատակարարում և կոյուղի, ջերմագազամատակարարում:

1974թ. շինարարական ֆակուլտետի հիման վրա ձևավորվեցին ճարտարապետաշինարարական և ինժեներաշինարարական ֆակուլտետները:
Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդի` 1989թ. հուլիսի 11-ի որոշմամբ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի համապատասխան ֆակուլտետների և ամբիոնների հիման վրա ստեղծվեց Ճարտարապետաշինարարական ինստիտուտը, որը 2000թ. հուլիսին վերանվանվեց Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան:

Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետից մինչև Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանն ընկած ժամանակահատվածում բուհը պատրաստել է 30 հազար մասնագետ:

ՌԵԿՏՈՐ` Հ. Թոքմաջյան
ՀԱՍՑԵ` Երևան, Տերյան 105
ՀԵՌԱԽՈՍ` 54-74-25
ՖԱՔՍ` 58-72-84
ԷԼ.ՀԱՍՑԵ` info@ysuac.am
ԿԱՅՔ` www.ysuac.am